-
25.12.2020|
00:31
Հայաստանն այս պատերազմում պարտվեց նաև այն պատճառով, որ դասալիքների իշխանությունը բնական հակակրանք ունի բանակում ծառայածների, երկիր պահածների, հայրենիքի հանդեպ ավանդ ունեցողների նկատմամբ։ Այսօր էլ իշխանությունը զարմանում է, որ Սյունիքում մարդիկ իրենց հողն ու ջուրն են պահում, մերժում ու չեն ընդունում Սյունիքը թուրքի ձեռքը տված անհայրենիքին։
-
25.12.2020|
00:22
Հանրային տրամադրություններում այսօր բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված. միայն ալարկոտն է, որ չի քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած իշխանությանը, սակայն միաժամանակ միայն ալարկոտը չի քննադատում վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմությանը։
-
25.12.2020|
00:01
ՌԴ ղեկավարը, տարեվերջյան մեծ ասուլիսի ընթացքում անդրադառնալով արցախյան պատերազմին և ստորագրված փաստաթղթին, հստակ նշեց, որ վիճելի հարցերն այս պահին բանակցություններով պետք է որոշվեն։
-
24.12.2020|
22:06
Նպատակ ունենալով վեր հանել ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության՝ ԼՀԿ խմբակցությունը մշակել է Փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ, տեղեկացնում է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
24.12.2020|
15:58
«Դուք կարող եք չսիրել Նիկոլ Փաշինյանին, կարող եք չսիրել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին։ Բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ։ Նրանց դուք չեք կարող չսիրել՝ ձեր երեխաներին, թոռներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
-
24.12.2020|
15:53
Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է, հանցագործը պետք է նստի բանտում, ինքը հանցագործ է՝ կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
-
24.12.2020|
15:42
Երևանում կառավարության շենքի մոտ անցկացվող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
-
24.12.2020|
15:41
Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
24.12.2020|
15:29
Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին
-
24.12.2020|
15:27
«Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարության շենքի առջև են։ Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել, զուգահեռ կառավարության նիստն է։